Փոխարժեքներ
05 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.76 |
EUR | ⚊ | € 449.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6684 |
GBP | ⚊ | £ 514.85 |
GEL | ⚊ | ₾ 140.62 |
Հոկտեմբերի 4-ին, Վրաստանում կայացած ընտրությունների օրը, «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության համամասնական 4 թեկնածու, որոնք ցուցակի առաջին համարներում են, լքել են կուսակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Սոֆո Նիքացաձեն, ով ցուցակում առաջին է։
«Ես Նինոծմինդայի սակրեբուլոյի «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության թեկնածուների համամասնական ցուցակի առաջին համարն եմ ՝ Սոֆիկո Նիքացաձեն, իմ գործընկերներ Արթուր Տոնականյանի, Նիկոլայ Սուխարուկովի և Վլադիսլավ Անանիկյանի հետ, ովքեր երկրորդ, երրորդ և չորրորդ համարներն են, միանում ենք Լելոյի այն անդամներին, ովքեր համարձակվել են լքել իրենց կուսակցությունը, քանի որ առաջնորդները աջակցում են բռնությանը: Մենք լքում ենք Գախարիայի կուսակցությունը, որի ղեկավարները, չնայած այլ կերպ են ասում, ներգրավված են բռնի ծրագրերում և այլ հեռանկար չեն տեսնում»:
Կուսակցությունը լքելու իր որոշման մասին Սոֆո Նիքացաձեն Jnews-ի հետ հարցազրույցում հրաժարվեց մեկնաբանություն տալ, ասելով, որ այդ մեկնաբանության մեջ ամեն ինչ ասված է:
Պետք է նշել, որ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի թեկնածուների ցուցակները ներկայացրած 3 կուսակցություններից մեկն է ։ Կուսակցությունն ուներ 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Աղբոյւրը՝ Jnews.ge