|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Նոյեմբերի 15-ին Երևանում` ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, ուսանողության հետ հանդիպումով ազդարարվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության քարոզարշավը՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին:
Երեկ` նոյեմբերի 16-ին, միության քարոզիչներն այցելեցին Իջևան, հանդիպում ունեցան ինչպես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների, այնպես էլ այլ ԲՈՒՀ-երում սովորող իջևանաբնակ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչներ Ռուսլան Բարսեղյանը և Գևորգ Ղուկասյանը հանգամանորեն ներկայացրեցին, սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված, ՀՀ ներքաղաքական իրավիճակը, Հայաստանի սահմանադրական զարգացման պատմությունը, 1995, 2005 թ. Սահմանադրությունները, սահմանադրական բարեփոխումների ներկայիս նախագիծը:
Հանդիպմանը ներկա ուսանողներին ներկայացվեցին հիշյալ երկու Սահմանադրություններով և բարեփոխումների նախագծով սահմանված կառավարման համակարգերը, իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքներն ու տրամաբանությունը: Հանդիպումը եզրափակվեց անկաշկանդ հարցուպատասխանով:
Կարևորելով երիտասարդության և հատկապես` ուսանողության հետ համապատասխան հանդիպումները` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչները քարոզչական հանդիպումներ կունենան նաև Հրազդան, Վանաձոր, Արտաշատ, Գյումրի և այլ քաղաքներում: