Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններին Սերժ Սարգսյանից նեղացածների շարքերում առաջին հորիզոնականներից մեկն զբաղեցնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա թեեւ 5 տարի ջանք ու եռանդ չի խնայել հարազատ կուսակցությանը ծառայելու հարցում, սակայն այս ընտրություններին որեւէ շանս չունի ընտրվելու:
ՀՀԿ-ն Վահրամ Բաղդասարյանին ցուցակում գրել է 152-րդ տեղում՝ առաջարկելով ընտրվել ռեյտինգային կարգով՝ մրցակցելով մեծաքսակ անձանց հետ, որոնք տասնամյակներ շարունակ ընտրվել են մեծամասնականով՝ Լոռու մարզում։ Շատ փոքր է հավանականությունը, որ ՀՀԿ-ն 3 պատգամավոր կունենա Լոռվա մարզից, եւ Վահրամ Բաղդասարյանը եւս Կարեն Կարապետյանի ու Արկադի Համբարձումյանի հետ կանցնի խորհրդարան: Մամուլում արդեն լուրեր են շրջանառվել, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի մտերիմ Վահրամ Բաղդասարյանի հույսն անազատության մեջ գտնվողներն են, որ նրանք եւ նրանց ընտանիքներն իր օգտին քվեարկեն։ Անգամ ասում են, թե արդեն ոմանք հայտնվել են ազատության մեջ:
«Ամենաաբսուրդն այն է, որ ազատության խոստում Վահրամ Բաղդասարյանը տալիս է անգամ 10 տարով դատվածներին, թե ոնց պիտի ազատի թոշակի գնացող Գառնիկիչի միջոցով, հայտնի չէ»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում