կարևոր
3910 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-23 14:24
Քաղաքական

Մենք ունենք թշնամուն ծնկի բերելու բառառիկ շանս և համապատասխան պոտենցիալ․ Վահրամ Մարտիրոսյան

Մենք ունենք թշնամուն ծնկի բերելու բառառիկ շանս և համապատասխան պոտենցիալ․ Վահրամ Մարտիրոսյան

Թուրք-ադրբեջանական տանդեմի թույլ կողմը կայանում է հենց ռազմական էկոնոմիկայի մեջ։ Բայրակթառի մեկ հրթիռի արժեքը մոտ 200 հազար դոլար է, և նրանք քանակով սահմանափակ են։ Իսրայելական զենքերը շատ լավն են, բայց նույնպես ահավոր թանկ են ու քանակով սահմափակ են։

Մենք ունենք թշնամուն ծնկի բերելու բառառիկ շանս և համապատասխան պոտենցիալ։ Խնդիրը ավելի քան պարզունակ է, և կայանում է կազմակերպչական ունակությունների մեջ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Զանգի» հայկական հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։

«Ըստ բրիտանական MI6 հետախուզության տվյալների Ռուսաստանը տեղայնացրել է իրանական դրոնների արտադրությունը և ամսեկան կարողանում է արտադրել 500 միավոր ԱԹՍ։ Իսկ նոյեմբերից այն ավելացնելու է և հասցնի մինչև 100 միավոր օրեկանի։

Герань2/Shahed136 -ի արժեքի մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ այն արժե 20-30 հազար դոլար։ Իսկ արևմտյան արտադրության ՀՕՊ-ի հրթիռների միջին արժեքը 200-300 հազար դոլար է։ Եթե նույնիսկ խոցեն այս դրոններին, ապա դեռ հարց է առաջանալու թե ով ում է խոցում։

Ռազմական էկոնոմիկան պատերազմ հաղթել/պարտվելու գործում ունի շատ մեծ նշանակություն։

Մենք առանց ռազմական էկոնոմիկայի ճիշտ գիտակցման ու կառուցման երբեք իրապես մարտունակ բանակ չենք կարող ունենալ։ Իսկ ռազմական էկոնոմիկայի հիմքը դա սեփական ռազմարդյունաբերությունն է։ Ներկրված զինատեսակները լինելու են միշտ թանկ ու սահմանափակ։

Թուրք-ադրբեջանական տանդեմի թույլ կողմը կայանում է հենց ռազմական էկոնոմիկայի մեջ։ Բայրակթառի մեկ հրթիռի արժեքը մոտ 200 հազար դոլար է, և նրանք քանակով սահմանափակ են։ Իսրայելական զենքերը շատ լավն են, բայց նույնպես ահավոր թանկ են ու քանակով սահմափակ են։

Մենք ունենք թշնամուն ծնկի բերելու բառառիկ շանս և համապատասխան պոտենցիալ։ Խնդիրը ավելի քան պարզունակ է, և կայանում է կազմակերպչական ունակությունների մեջ։

Հ.Գ Նիկոլը ժամանակին սենց մտքեր էր արտահայտում՝ Երբ ծովի դար էր՝ մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր՝ մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր՝ մենք բախտ չունեինք: Եկել է մտքի դարը եւ մենք ունե՚նք միտք: Ասել է թե՝ եկել է մեր դարը: Եկել է քո՚ դարը»,- գրել է Մարտիրոսյանը։