Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արցախի հարցը մոռացության է տրվել, գերիների հարցը, անհետ կորածների հարցը մոռացության է տրվել, հիմա մտածում ենք, թե ոնց անենք, որ ՀՀ տարածքից ադրբեջանցիներին վռնդենք, ուրիշ ոչ մի բանի մասին չենք մտածում: Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը, որն այսօր ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանի հետ մեկնում է Արցախ:
«Նիկոլն անվերջ պարտությունների շղթա է, և մեր թշնամին հասկանում է, որ հունիսի 20-ին Նիկոլը որևէ շանս չունի վերընտրվելու, և հասկանում է, որ նոր իշխանությունների ձևավորման պարագայում ինքն այլևս իրեն չի կարող այնպես լկտի պահել, ինչպես պահում է, դրա համար հիմա փորձում է մաքսիմալը պոկել մեզնից, որպեսզի երբ մենք լինենք իշխանության ու գնանք բանակցության, մաքսիմալ շատ խաղաքարտեր ունենան ձեռքի տակ»,- ասաց Վանեցյանը:
Տիգրան Աբրահամյանն իր հերթին ասաց, որ այս պահին Ադրբեջանն իր համար շահեկան է ստեղծում մայրուղիների վերահսկման առումով, իր համար հնարավորություն է ստեղծում բանակցային գործընթացում նոր զիջումներ պարտադրելու համար։ «Իշխանությունն անգամ չի ափսոսում ստեղծված իրավիճակի համար: Մարդիկ իրենց չափը, տարածքը չեն ճանաչում: Ցավալի է, որ հետպատերազմյան փուլում չհաջողվեց այս իշխանությունը քանդելու հարցն արագ լուծել»,-ընդգծեց Աբրահամյանը: