Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ուրախ է, որ քառյակը ներկայացրել է առողջ առաջարկություններ: Նա նշեց, որ ներկայացված առաջարկները ՀՀԿ-ի կողմից արդեն հնչել էին` մի մասը` կառավարության ծրագրի ժամանակ, մյուս մասը` ՀՀԿ-ական պատգամավորների ելույթներում:
Բաղդասարյանի խոսքով` ներկայացված բոլոր առաջարկություններն էլ քննարկման առարկա են, օրինակ` վերացնել պարտադիր կուտակայինը, որի հետ կապված, Վահրամ Բաղդասարյանի գնահատականով, լուրջ առաջընթաց կա:
Ինչ վերաբերում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի հարցը վերանայելուն, ապա, պատգամավորի խոսքով, լսումներ են կազմակերպվել, և այդ հարցն էլ պետք է ուսումնասիրվի: Շրջանառության հարկի նվազեցման հարցը, ըստ Բաղդասարյանի, նույնպես ՀՀԿ-ն է բարձրացրել ու ավելի լավ առաջարկություններով հանդես եկել:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ քառյակը ՀՀԿ-ի կետե՞րն է ավելացրել, Բաղդասարյանը պատասխանեց. «Դրա համար էլ շատ ուրախ եմ: Ես ասում եմ, որ առողջ առաջարկություններ են արվել ընդդիմության կողմից, և սա արդեն այն ընդդիմությունն է, որը մենք ուզում ենք, որոնց հետ կկարողանանք հարցեր քննարկել, հարցեր լուծել»:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ քառյակի համաձայնագրում կա մի կետ, որին ինքը դեմ է` այն, որ ընդդիմությունը, առանց պատասխանատվություն վերցնելու, վերահսկողական գործառույթներ է պահանջում: