կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 15:08
Տարածաշրջան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան որևէ շանս չունի՝ դառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. Տարոն Հովհաննիսյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան որևէ շանս չունի՝ դառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. Տարոն Հովհաննիսյան

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջև տեղի ունեցած հանդիպմանը, ապա պետք է նշել, որ սա աննախադեպ չէր և առաջինը չէր: 2017 թ.  նոյեմբերի 29-ին նույն ձևաչափով հանդիպում անցկացվել էր՝ նույն ձևաչափով՝ Անկարայում: Չավուշօղլուն դարձյալ Թվիթերում գրառում էր կատարել: Հանդիպման ժամանակ Չավուշղօլուն ի սկզբանե հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում պաշտպանելու է Ադրբեջանի տեսակետները: Թուրքիան միշտ է նմանատիպ կեցվածք ունեցել. այս մասին, ըստ Yerkir.am-ի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը` անդրադառնալով օրերս Անկարայում Մևլյութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:

Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ չնայած Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է (ընդհանուր կա 9 անդամ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Շվեդիան, Իտալիան, ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Թուրքիան և Ֆինլանդիան), այնուամենայնիվ մանդատը՝ Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու և միջնորդի դեր ստանձնելու, պատկանում է միայն համանախագահներին և մյուս անդամները՝ այդ թվում Թուրքիան, որևէ իրավասություն չունեն: «Ինչպես տեսանք ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի գրառումից՝ այդ ձևաչափի փոփոխության հարցում որևէ կոնսենսուս չկա համանախագահող երկրների մոտ և դժվար թե լինի, առավել ևս, Թուրքիան նման դիրքորոշման առկայության դեպքում Թուրքիան չի կարող դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահող երկիր՝ առանց բոլոր կողմերի համաձայնության, իսկ Արցախն  ու Հայաստանը մշտապես դեմ են հանդես եկել», - նշեց ադրբեջանագետը:

Որպես դրա պատճառ, ըստ Հովհաննիսյանի, այն է, որ միջնորդ երկները չպետք է ունենան միակողմանի դիրքորոշում, նրանց խնդիրը պետք է լինի միջնորդությունը, իսկ Թուրքիան բոլոր տեսանկյուններից միակողմանի դիրքորոշում ունի:

«Թուրքիան որևէ շանս չունի՝ դառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Միջնորդ լինելու համար ամենակարևոր հանգամանքը չեզոքությունն է», - ընգծեց ադրբեջանագետը, հավելելով նաև, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, ով բավական սերտ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, միակողմանի հայտարարություններ չեն հնչեցնում:

Տարոն Հովհաննիսյանն կարիք չի գտնում այս հանդիպումը դարձնել «շատ մեծ բան», քանզի Թուրքիան ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող այս հաստատված ձևաչափում փոփոխություն իրականացնել: Իսկ այն հարցին, թե ինչու Մինսկի խումբը հայտարարություն չի տարածել Չավուշօղլուի հայտարարության վերաբերյալ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրա պատճառն այն է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի գրառումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը չէ, այլ Թուրքիայինն է և նման դեպքերում ՄԽ-ն չի արձագանքում:

Մեր այն հարցին, թե արդյոք նմանատիպ հայտարարություններից և «միջադեպերից» հետո Հայաստանի ԱԳՆ  պատասխան հայտարարությունները ուշացած չեն՝ հաշվի առնելով նաև սոցցանցերում ԱԳՆ-ին ուղղված մեղադրանքները, Տարոն Հովհաննիսյանն այդ ամենը չափազանցված համարեց:

Ադրբեջանագետը որպես օրինակ բերեց այն, որ օրեր առաջ ռուսական «Независимая газета» թերթում լույս էր տեսել Սումգայիթի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող հոդված, որը հրապարակումից երկու օր անց ջնջվեց, իսկ դրա փոխարեն տեղադրվեց հայկական տեսակետներ պարունակող հոդված՝ Խոջալուի վերաբերյալ, քանզի Սումգայիթի դեպքում հայկական կողմը չի բանավիճում, այդտեղ ամեն ինչ հստակ է: