Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ հնչեցված գնահատականներին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարել էր, թե հեռուստաընկերության հաղորդումները «իդիոտիզմի» են նմանվում:
«Շատ շահագրգիռ քննարկում է անցկացվում, տեսնում եմ, որ կա աշխատանք: Ուզում եմ անդրադարձ կատարել մի քանի ելույթների: Նախ ասեմ, որ «իդիոտ» բառի հայերեն հոմանիշը ապուշն է, որ բաղկացած է «ա» ժխտական ածանցից, «պուշ» արմատից, որը նշանակում է անուշադիր: Ես հիմա կանդրադառնամ «իդիոտիզմի» մի քանի դետալների, որոնք հնչեցին այս ամբիոնից»,- բացատրեց Բաղդասարյանը` հավելելով. «Մեր ընդդիմադիր գործընկերները Հանրային հեռուստաընկերությունը լավ չեն ունկնդրում, որովհետև ՀՀԿ խմբակցության անդամները հաճախ բողոքում են, որ ամբողջը ողողված է ընդդիմադիր գործիչներով, բոլոր ընդդիմադիր գործիչներն են լուսաբանվում: Ես իրենց շատ հանգիստ ասում եմ, որ դուք պետք է դրանից լավ զգաք, որովհետև մեր գործն իրենք են կատարում: Երբ իրենք երևում են էկրանին, մեզ ասելու քիչ բան է մնում»: