|
Փոխարժեքներ
02 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
«Երկու հանգամանք է իրար խառնվում՝ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի արժանապատվության, թե՞ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն չունեն այդ արժանապատվության ռեսուրսը: Ես կառաջարկեմ ուղղակի սա տարանջատել: Հայաստանը և հայ ժողովուրդը ունի, բայց Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ փորձում է համոզել հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի: Այլ բացատրություն այստեղ չկա: Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս անընդհատ պահել վախի մթնոլորտ, ինքը անելու է ամեն ինչ, որ միջինացված հայը այդ վախի զգացումը ունենա, որովհետև այլ տարբերակով ինքը ընտրվելու շանս չունի: Նաև բնության տեսանկյունից ամենից համոզիչ հանգամանքը դա վախն է և քաղաքական գործիչները մեկ-մեկ վախ են վաճառում հանրությանը նեղ նպատակների հասնելու համար: Սա ուղղակի հակադրության մեջ է մտնում պետական շահերի հետ, ազգային շահերի հետ, բայց ժամանակ առ ժամանակ փայլուն սպասարկում է անձնական շահ կոնկրետ առաջնորդի կամ քաղաքական միավորի»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։