Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Իմացա, որ իմ լավ ընկերը՝ Արթուր Գևորգյանը, որոշել է կրկին մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Անկեղծ ասած շատ ուրախ եմ էս լուրը լսելու համար՝ մի քանի պատճառով: Արթուրը տեղում կանգնող տեսակ չի, ձեռք բերածով բավարարվող չի: Նա միշտ ուզում է ավելին անել, կատարելագործվել, դա հատուկ է սպորտսմեններին:
Սպորտում հաջողության հասնել հնարավոր է միայն էդ սկզբունքներով ապրելու դեպքում: Ու դա տեղափոխել քաղաքականություն, նշանակում է պայքարի մեջ մտնել ու երբեք չբավարարվել արած աշխատանքով: Ես գիտեմ, թե ինչ հարգանք ունի Արթուրն իր թաղամասում: Ես գիտեմ, թե ինչ կարծիք ունեն իրա մասին իրա թաղամասից դուրս ապրող մարդիկ:
5 տարի առաջ, երբ Արթուրը ընտրվեց պատգամավոր, ես ափսոսանք ապրեցի, մտածելով, որ ժամանակի մեծ մասը կտրամադրի քաղաքական թեմաներին, իսկ ես շատ էի ուզում որ ինքը չհեռանա սպորտից:
Հետո երբ նա ընտրվեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, իմ ուրախությանը չափ ու սահման չկար: Ուրախացել էի ոչ թե միայն իր համար, Հայաստանի ու հայկական սպորտի համար, քանի որ արդեն որպես պատգամավոր Արթուրը հնարավորություն կունենար ավելի բարձր մակարդակով ներկայացնել սպորտում եղած խնդիրները:
Արթուրի հետ անցել ենք երկար ճանապարհ. միասին մասնակցել ենք Համաշխարհային օլիմպիադաների, ունեցել ենք փառահեղ հաղթանակներ, հուզմունքի ու հրճվանքի պահեր: Միշտ մեծագույն հպարտություն ու հաճույք եմ ապրել Արթուրին ներկայացնելով օտարազգի ծանոթներին ու ընկերներին: Դա շատ կարևոր բան է, երբ երկրիդ ներկայացնում է Արթուրի նման մարդը: Արթուր ջան, ախպեր ջան, քեզ հաջողություններ՝ քո բռնած ճանապարհին…
Մենք քեզ հետ ենք !!! »,-գրել է Օլիմպիական չեմպիոնը:
Հիշեցնենք, որ Արթուր Գևորգյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն):