|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում՝ հերթական անգամ անդրադառնալով քուրդ զինյալների նկատմամբ եվրոպական երկրների դիրքորոշմանը:
Ըստ իշխանամետ «Անադոլու» գործակալության՝ Յըլդըրըմը եվրոպական երկրներին կոչ է արել չխառնվել Թուրքիայի օրինական հարցերին և Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամների դեմն առնել:
Նա իր ելույթն սկսել է` «ՔԲԿ-ին թիկունք կանգնող եվրոպացի ընկերներին բարև հղելով», ապա, կտրուկ անցում կատարել նրանց քննադատելուն: «Դադարեցրեք խառնվել Թուրքիայի օրինական հարցերին և մի բան ասեք ձեր երիտասարդությանն ու ապագան թունավորող ՔԲԿ թմրավաճառներին: Այս հողերում մեր մղած պայքարը միայն մեր ժողովրդի հանգստության և անվտանգության համար չէ, այն միաժամանակ ձեր ապագայի համար մղված պայքար է»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: