Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես նախորդ վեց տարիներին, այս տարի եւս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 միլիոն հայերի զանգվածային ջարդերի մասին ապրիլքսանչորսյան ելույթում դարձյալ խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, տեղեկացնում է Washingtonpost-ը:
Ելույթում Օբաման նշել է, որ «զանգվածային սպանությունների» տարելիցը, որն ինքը նախկինում անվանել է «Մեծ Եղեռն», խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը`կրկնելով, որ ինքը 1915 թվականին կատարվածի մասին բազմիս ելույթ է ունեցել և դրա վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխվել:
Թերթը հիշեցնում է, որ անցած շաբաթ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սպիտակ տան ներկայացուցիչներն արդեն տեղեկացրել էին, որ Օբամայի այս տարվա ելույթը չի տարբերվի նախորդներից:
«Այս 100-րդ տարելիցին մենք կանգնում են հայ ժողովրդի կողքին` հիշելով այն, ինչ կորսվել է: Մենք խոստանում ենք` նրանք, ովքեր տառապել են, չեն մոռացվելու: Մենք պարտավորվում ենք դասեր քաղելլ այս ցավոտ ժառանգությունը, որպեսզի հետագա սերունդները չկրկնեն այն»,- ասել է ԱՄՆ նախագահն իր ելույթում: