կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 17:57
Հասարակություն

Գերասը տեսակ է, դաշնակցական տեսակ, և դրա համար է նա ձերբակալվում. դիտարկում

Գերասը տեսակ է, դաշնակցական տեսակ, և դրա համար է նա  ձերբակալվում. դիտարկում
Թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը ես միշտ խորը հարգանք եմ ունեցել ՀՅԴ-ի երիտասարդների նկատմամբ։ Քաղաքականությունը մի կողմ դնելով՝ ես էդ երիտասարդների շարքերում միշտ տեսել եմ մարդկանց, ովքեր ԳՈՐԾՈՎ են ապացուցում իրենց նվիրումն ու ահռելի հայրենասիրությունը։ Պատերազմ էր, առաջին կազմակերպված երիտասարդների վաշտը, որ ես տեսա ՀՅԴ-ինն էր, և առհասարակ, որտեղ կախվում է հայրենիքի գոյաբանական խնդիրների հարցերը, այնտեղ դաշնակ երիտասարդ է հայտնվում։ Երեկ Ֆրանսիայի հրապարակի օդը թնդում էր երիտասարդների շնչով, միաձայն, խրոխտ, հզոր երգում էր դաշնակցական երիտասարդը։ Մի քանի ժամ երգեցին, բոլոր երգերը՝ ոգևորող, հզոր, պարտավորեցնող ու թվում էր, որ էդ մարդիկ չեն իմանում՝ հոգնելն ինչ բան է։ Տպավորություն չկար, որ գիշերվա 4ին երգող առույգ դաշնակցականը անցել է տասնյակ կիլոմետրեր, պատրաստել է վրան, խարույկ է վառել, կազմակերպել է երթ, ակցիա և այլն և այլն․․․
 
Գերասին հետևում եմ վաղուց ու էդ տղու մեջ ես տեսնում եմ երիտասարդ դաշնակցականի կերպարի խտացումը՝ առաջին հերթին զինվոր, հայրենասեր, խելացի, խոսքի մեջ՝ հայեցի, գաղափարների մեջ՝ հանուն Հայաստանի, մի խոսքով՝ կարգին տղա, ով լավ իմաստով հակահայկականությունը քանդող մեքենայի է նման։
 
Դաշնակցական երիտասարդի վրա դրված պարտականություններն ահռելի են, ես դա տեսա պատերազմի օրերին, ես դա տեսա Ջահերով երթին, ես դա տեսնում եմ այսօր։ Առաջին հայացքից միգուցե չերևացող, բայց ահռելի ու, այսպես կոչված, Հայրենիքի փրկության «սև» գործը կատարողների շարքերում կա դաշնակցականը, ու կա Գերասը։ Գերասը տեսակ է, դաշնակցականի տեսակ՝ թրծված ՀՅԴ-ի դարբնոցում։ Դրա համար է Գերասը ձերբակալվում․․․
 
Ես հիանում եմ դաշնակցական երիտասարդով․․․նրանք Լիզբոն 5-ի արժանի հետնորդներն են։
 
Մինչ շատերը բազմոցների վրա հաղթանակի քարտեզներ էին գծագրում պատերազմի օրերին, նա կռվում էր ու մինչ շատերն այսօր նույն բազմոցների վրա նստած ստատուսներ են գրում, թե որ ակցիան է ճիշտ ու որը սխալ, Գերասը նորից փողոցում է․․․երկու դեպքում էլ՝ էս տղու տեսակը բազմապատիկ անգամ նախընտրելի է ու երկու դեպքում էլ Հայաստանը բազմապատիկ անգամ նախընտրում է ունենալ Գերասի նման զավակ։
 
Ազատություն, ընկեր ջան․․․
 
Գագո Ասատրյան
Alternativ.am կայքի տնօրեն