|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հանրահայտ ըմբշամարտիկ, կրկնակի Օլիմպիական չեմպիոն (1996թ. (Հայաստան) 2000թ.(Բուլղարիա) Արմեն Նազարյանը հացադուլ է սկսել: Այդ քայլին նա գնացել է ի նշան բողոքի` ՄՕԿ-ի հայտարարության համար, ըստ որի ըմբշամարտը հայտնվել է 2020-ի Օլիմպիական խաղերից դուրս մնացող սպորտաձևերի ցուցակում:
Ըմբշամարտիկը հույս ունի, որ նման քայլով կկարողանա հետ համոզել ՄՕԿ-ին` չգնալու այդ քայլին:
«Ես հայտարարում եմ հացադուլ` ի նշան բողոքի: Ըմբշամարտը միշտ եղել է ՕԼիմպիական ծրագրերում և այն հանելը սարսափելի սխալ է:
Հացադուլի ժամանակ խմելու եմ միայն օշարակ: Ինձ կմիանա նաև Բուլղարիայի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը»,- հայտարարել է Նազարյանը:
Հայ ըմբիշի հացադուլը կավարտվի մարտի 22-ին` ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, որը անցկացվելու է Թբիլիսիում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ի նշան բողոքի Օլիմպիական չեմպիոններ դաղստանցի Սահիդ Մութրազալիևրը Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Յորդանովը ՄՕԿ-ին են վերադարձրել իրենց Օլիմպաիական ոսկե մեդալները: