Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանն անդրադարձավ երեկ Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ երեկ Ջրառատի գյուղապետի ու ՕՐՕ-ի համակիրի միջև միջադեպ է եղել, որի ժամանակ գյուղապետը զենք է կիրառել:
Սեյրան Օհանյանն անընդունելի համարեց հանրահավաքներին մասնակցելու պատճառով իրենց համակիրներին վիրավորելը:
«Միջադեպի ժամանակ փորձել են զենք կիրառել մեր թիմակցի նկատմամբ: Կրակոց է եղել: Այդպես չի կարելի, ոստիկանություն էին տարել միջադեպի միայն մեկ կողմին: Բուն միջադեպի պատճառը փորձում են ներկայացնել, թե միջանձնային է, սակայն դա մեր հանրահավաքին մասնակցելու պատճառով նրանց վիրավորելն է: Իմ թիմակցին հայհոյել են, իսկ հայհոյողին ի՞նչ են անում, պատժում են»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ ուղերձ ունի միջադեպի հեղինակներին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Քարոզարշավը բարեկիրթ ձևով տարեք, օրենքներ մի' խախտեք, մեկդ մյուսին մի' վիրավորեք, քարոզարշավը մի' իջեցրեք բակային ասֆալտի մակարդակի: Մենք որևէ ուժի ներկայացուցչի չենք վիրավորում»: