|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բարեկիրթ ղեկավարները մեր իրականության մեջ տեղ չունեն եւ ի սկզբանե դատապարտված են. yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականին` ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Բոլոր ճարպիկները, թալանչիները, սրիկաները կուսակցականացվել են եւ եղանակ են ստեղծում այսօրվա Հայաստանում: Սա դառը իրականություն է, այդ իսկ պատճառով Կ. Կարապետյանի նման բարեկիրթ մարդիկ լքում են երկիրը: Բայց ես համոզված եմ, որ նա պահանջված մասնագետ կլինի եւ բարձր դիրք կզբաղեցնի Մոսկվայում»,- ասաց նա:
Քաղաքագետը համոզված է, որ Կարեն Կարապետյանին դրդեցին գնալ այդ քայլին. «Եթե կա մի վարչապետ, որը հանրապետականացվելուց հետո հայտարարում է, որ պետք է կուսակցական մենաշնորհներով առաջնորդվել եւ, եթե կա պրագմատիկ մենեջեր, որն իր արդյունավետությունն ապացուցել է իր գործունեությամբ, ապա, բնականաբար, այս երկուսը չէին կարող համակերպվել, եւ ես դույզն-իսկ չէի կասկածում, որ Կարեն Կարապետյանը հրաժարական կտար»: