Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին ՀՌԱԿ-ի շուրջ ստեղծված աժիոտաժը ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Հարություն Առաքելյանը արհեստական է համարում, որովհետեւ, նրա խոսքով, եղել են միայն կանոնադրական համապատասխան քայլեր` համագումար, ընտրություններ, որոնք որոշ մարդիկ պարզապես ցավագին են տարել:
Իր հասցեին վերջին ամիսների ընթացքում հնչող մեղադրանքներն էլ Առաքելյանը պատահական չի համարում: Ըստ նրա, «Ազգ» օրաթերթի խմբագիրը դեռ էն գլխից` 2003թ.-ից վրեժ է լուծում իրենից: Ինքը չի ուզում, բայց իր ընկերներից շատերն առաջարկում են թերթին դատի տալ. «Ինչ թույն ունի, ինչ մաղձ ունի, թող թափի, տարեց մարդ է, մի քիչ էլ ոնց որ առողջական մարազմատիկ պահեր կան, էնպես որ լուրջ չենք վերաբերում»,- ասաց Առաքելյանը:
Ինչ վերաբերում է նախկին ատենապետին, ապա Առաքելյանը պատմեց, որ ժամանակին ինքն է առաջարկել Էդուարդ Անտինյանի թեկնածությունը, բայց այսօր ներողությունն է խնդրում իր ընկերներից` նման սխալ որոշման համար:
«Անտինյանի արածների մեջ ես մինչեւ էսօր փորձում եմ տրամաբանություն գտնել, բայց չեմ գտնում. օր չի եղել, որ տխմարությունը տխմարության վրա չհայտարարի, մարդ չգիտի` որն ասի, որը թողնի: Անձնական վիրավորանքները դնում եմ մի կողմ, ոչ կվիրավորեմ, ոչ բան, չնայած հասնում ա իրան»,- ասաց Առաքելյանը` հավելելով, որ Անտինյանի քայլերի մեջ այնքան իրարամերժություն կա, որ դա իրեն ստիպում է մտածել, որ «տղայի առողջականի հետ մի բան կատարվում ա»:
«Ես կարծում եմ, որ նա ներքին հոգեկան խնդիր ունի, եւ իր բարեկամներին ուղղակի կոչ կանեի, որ բժշկի դիմեն, զբաղվեն իրանով»,- խորհուրդ տվեց ՀՌԱԿ ատենապետը, ապա հավելեց, որ Անտինյանին, ըստ էության, կարելի է անմեղսունակ համարել, «որովհետեւ բժշկական թղթերում կարող է հայտնաբերվել, որ նա իրոք հոգեկան հիվանդ է»:
Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը, որ Անտինյանը պատրաստ է շնորհավորել Առաքելյանին` պաշտոնի կապակցությամբ, նորընտիր ատենապետը միայն ասաց. «Ջանդամը շնորհավորի, շնորհավորանքը թող գնա իրա գլխին կպնի»: