Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը կրկին անդրադարձավ իր պաշտոնանկության մասին լուրերին եւ տեղեկությանը, թե իբր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան է նշանակվելու:
«Երբ նման լուրեր առաջին անգամ շրջանառվեցին, ես մտածեցի` կատակ է, բայց երբ մամուլն անընդհատ գրում է, հավանաբար շատ է ցանկանում` ա. կա'մ ազատել կրթության եւ գիտության նախարարի պաշտոնն առավել սիրված մեկ այլ գործչի համար, բ. կա'մ էլ շատ է ցանկանում, որ ես իմ ֆրանսերենի իմացությունը կարողանամ դրսեւորել կամ ծառայեցնել ՀՀ արտաքին քաղաքականությանը»,- հայտարարեց Աշոտյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը` կամ էլ` այդ կրկնվող տեղեկատվության մեջ ճշմարտության, իրականության հատիկ կա, կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Մնացել է 20 օր: Իրականում չեմ կարծում, որ բյուր հեռուստադիտողներ կամ ընթերցողներ այսօր կարիքն ունեն իրենց օրը լցնել իմ` հնարավոր աշխատանքի տեղավորման հարցերով: Իմ մասին շնորհակալ եմ, որ հոգ եք տանում, բայց մի տարեք»: