կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-10 14:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիր ԶԼՄ-ների գոյությունը Փաշինյանը դարակազմիկ փոփոխություն անվանեց՝ մոռանալով, որ չի կարող փակել

Հարկ վճարողների գումարներով գործող Հանրային Հեռուստաընկերությունը սեփական շահերին ծառայեցնող, կորոնավիրուսի անվան տակ լրատվամիջոցներին լռեցնող օրենքներ ընդունող, ֆեյքերի ՊՈԱԿ պահող, պետության ամբողջ վարչական ռեսուրսը սեփական պոպուլիզմին ծառայեցնող Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում «շատ կարևոր դարակազմիկ փոփոխություն» անվանեց այն, որ իր իշխանության օրոք ընդդիմադիր լրատվամիջոցներ կան՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Հայաստանի Հանրապետությունում գոյության ողջ ընթացքում ընդդիմությունը հեռուստատեսություն չի ունեցել, չի եղել տենց բան մեր երկրի պատմության մեջ, ավելին, չի եղել, որ տեղի ունենա մի իշխանության գոյության պայմաններում հեռուստահաճախականությունների մրցույթ, և այդ գոյություն ունեցող ընդդիմադիր ալիքները չփակվեն, չի եղել տենց բան։ Այսօր ո՛ր ալիքը միացնում ես՝ իշխանության դեմ են խոսում, էն մարդիկ, ում իշխանության պայմաններում ընդդիմությունը հեռուստատեսային եթերում հայտնվել ա հնգամյակից հնգամյակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը մոռանում է, որ ընդդիմադիր լրատվամիջոցներն այսօր գործում են մեկ պարզ պատճառով՝ ինքը որևէ լծակ չունի դրանք փակելու, եթե ունենար՝ վստահաբար չէր վարանի լռեցնել նրանց։ Այս մասին վկայում է թեկուզ այն հանգամանքը, որ առաջին իսկ հնարավորության դեպքում եթերից զրկեց Հ2 հեռուստաընկերությանը, որի ներկայացուցիչները սա քաղաքական հետապնդում որակեցին և դիմեցին դատարան։ Փաշինյանը նաև մոռանում է, որ, ինչպես Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն է ասում, նույնիսկ նախկինների օրոք Փաշինյանի լրատվամիջոցը գոյատևել է իշխանավորների փողերով։

Այս խոսակցությունը բացվեց պատգամավորի դիտարկման ֆոնին, որ ընտրությունների արդյունքները կարող են վստահություն չներշնչել, քանի որ շատ տեղամասերում քաղաքական ուժերը վստահված անձինք չունեն, որոշ տեղերում էլ տեսախցիկներ չկան՝ մեկ քաղաքական ուժի քվեաթերթիկը այլ ուժի հետ կարող է դրվել, կամ այլ թիվ կարող է գրվել և այլն։

Մանրամասն՝ տեսանյութում․