Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն իր ելույթում ասաց, որ շատ կարևոր է գիտակցել՝ ապրիլի 2-ին սպասվող ընտրությունները նախագահական չեն: «Նախագահ չենք ընտրելու, թագավոր չենք ընտրելու, ընտրելու եք թիմ»,- ընդգծեց Մանոյանը՝ շեշտելով՝ հենց Դաշնակցությունն է, որ ստեղծման օրից ունի հստակ գաղափարախոսություն և միայն ընտրությունից-ընտրություն չէ, որ գաղափարներ ու ծրագրեր է առաջարկում:
Մանոյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ի՝ ընդդիմություն եղած ընթացքում էլ կուսակցության՝ խորհրդարանում ներկայացված հինգ ներկայացուցիչներն աշխատել են ու տեսանելի արդյունքներ ցույց տվել: «Մարդը կարող է` լավ բարեգործություն է անում, գործարար է, բայց ԱՄՆ-ի օրինակով էլ տեսնում ենք՝ եթե մարդը չի խառնվել քաղաքականության մեջ, ինչ կարող է լինել: Թիմ է պետք, ոչ թե ինչ-որ անունների շուրջ ձևավորված դաշինքներ: Փորձում են իրենց անվան վրա շեշտը դնել, բայց անձ չենք ընտրում, ընտրում ենք թիմ: Կան կուսակցություններ, որոնք անուն են փոխել: Եթե դեմքը մնալու էր նույնը, ինչո՞ւ է անուն փոխվել: Մենք նման խնդիր չունենք»,- ասաց Մանոյանը:
Նա մարդկանց դիմեց՝ ասելով, որ չտարվեն զուտ խոստումներով և չգայթակղվեն կաշառքներով: «Կաշառքը մանանա չէ երկնքից, մի տեղից բերում են, հետո ժողովրդից են վերցնում: Դրա համար պետք է ընտրել ճիշտ թիմի»,- ասաց Մանոյանը: