կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-04 14:16
Առանց Կատեգորիա

Մենք՝ որպես թիմ, միասին եկել էինք փոփոխություն բերելու և այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ․ Սարհատ Պետրոսյան

Մենք՝ որպես թիմ, միասին եկել էինք փոփոխություն բերելու և այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ․ Սարհատ Պետրոսյան

Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանի՝ պաշտոնից ազատվելու դիմումին. ըստ Yerkir.am-ի՝ ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է նա:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաև իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որեւէ կերպ չկաշկանդելով նրանց։

Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, եւ այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ եւս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձեւակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին։

Սպասեք ավելին… »:

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։