Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ղարաբաղյան կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքերում է, չնայած գերիշխող տարածաշրջանային կարգավիճակը պահպանելու այս երկրի ձգտումը նույնքան ուժեղ է, որքան և այդ խնդիրը լուծելու ցանկությունը, գրում է Stratfor համաշխարհային քաղաքականության հետազոտման և վերլուծական ամերիկյան կենտրոնն իր անդրադարձում:
Ըստ վերլուծական կետրոնի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում առաջընթաց չի նկատվում, չնայած որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները ակներև են:
Հեղինակը նաև անդրդարձել է այն փաստին, որ 2016թ. իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է զբաղեցրել, և ոչ թե պաշտպանել իր հայ դաշնակիցներին:
Վերջում հեղինակը անդրադառնում է այն հարցին, որ Ռուսաստանը իր որոշումներում մնում է հեղհեղուկ, ինչը առանցքային գործոն է: Ըստ հեղինակի՝ հակամարտությունը առաջիկա ամիսներին ավելի վտանգավոր կդառնա: