|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թեեւ հուլիսի երկրորդ կեսն է, սակայն Տավուշի մարզի գյուղերում դեռեւս խոտհունձն ավարտված չէ: Սահմանամերձ Կիրանցը թեեւ ցածրադիր գոտում է, սակայն այնտեղ խոտհնձի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
Գյուղի միջով ձգվող միջպետական ճանապարհից տեսանելի է, որ Կիրանցում գերանդի են վերցրել նաեւ կանայք: Մինչդեռ գերանդիով խոտհունձ կատարելը շատ ծանր, տղամարդկային գործ է: Նման բան եղել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ գյուղում այր քիչ էր մնացել, գրեթե բոլոր տղամարդիկ ռազմաճակատում էին:
Հիմա պատերազմում հերոսաբար դիմակայելուց հետո Կիրանցը դատարկվում է սոցիալական խնդիրների պատճառով: Այսօր Կիրանցում մոտ 250 մարդ է ապրում: