Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Մոուրինիոն ամռանը կլքի «Ռեալը»:Սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ համոզիչ հաղթաթուղթ ունի. Ժոզեի` «Ռեալի» հետ պայմանագրում մի կետ կա, ըստ որի` մարզիչը 40 մլն եվրո պետք է վճարի ակումբին, եթե որոշի վաղաժամկետ խզել պայմանագիրը. հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Այսպիսով, կտրուկ նեղանում է այն ակումբների շրջանակը, որոնք պատրաստ են կամ կարող են Մոուրինիոյի համար այդքան գումար վճարել:
Ինքը` Պերեսը, նախորդ տարի պորտուգալացու համար 18 մլն եվրո վճարեց «Ինտերին»: Հիշեցնելով տուգանային պատժամիջոցների մասին` «Ռեալի» նախագահը որոշ ժամանակով փակեց գլխավոր մարզչի բերանը. վերջին շրջանում նա անընդհատ խոսում էր Անգլիա կամ Իտալիա վերադառնալու մասին:
Մոուրինիոն, անկասկած, հաղթող է` շախմատային մտածողությամբ և մաթեմատիկական ճշտությամբ, նա կարող իսպանական գրանդին հասցնել երբևէ ունեցած հաջողությանը: