Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետին: Պատգամավորը հիշեցրեց վարչապետի հայտարարությունն այն մասին, որ այսուհետ ամեն մարդ ցանկացած ապրանք կարող է ներմուծել Հայաստան, իսկ խոչընդոտի դեպքում կարող են զանգել իրեն: Նա հայտնեց, որ կա մի կազմակերպություն, որը չի կարողանում մաքսազերծել 460 տոննա կերոսին:
Վարչապետը պատասխանեց, որ այդ հայտարարությանը տեր է կանգնում: «Ձեր հորդորը տեղ է հասել, իմ օգնականը զբաղվում է այդ հարցով: Ճիշտ եք ասում, որ խնդիր կա: Սակայն կերոսին չի եղել, այլ վառարանային վառելիք, և կասկած ունենք, որ այն կերոսինի հետ են խառնում, ու ստացվում է անորակ նավթամթերք: Բայց որ քաշքշուկ կա այս ապրանքների ներմուծման հետ կապված, համաձայն եմ»,- ասաց նա:
Փաշինյանն արձագանքեց, որ այդ ապրանքը տարվել է փորձաքննության, և հաստատվել է, որ դա կերոսին է: «Նույնն է, թե դանակի ներկրումը արգելենք, որովհետև դրանով կարող է մարդ սպանեն, այդ տրամաբանությունը չի կարող աշխատել»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանը նշեց, որ կա խաղի կանոնների կարգավորման խնդիր, որ այսուհետ նման քաշքշուկներ չառաջանան: Վարչապետը ստիպված էր բարձրաձայնել, որ անորակ նավթամթերքի պատճառով է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ որոշ ռազմական տեխնիկայի միջոցներ չեն աշխատել: