կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-21 12:23
Քաղաքական

Գերտերությունները միշտ ունենում են իրենց շահերը. ոստիկանապետի նուրբ ակնարկը

Գերտերությունները միշտ ունենում են իրենց շահերը. ոստիկանապետի նուրբ ակնարկը

Անկախության օրվա առթիվ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեր ժողովրդին մաղթում է այն, ինչ մաղթել է միշտ` միասնություն, համերաշխություն, հանդուրժողականություն, խաղաղություն:

 

p>Եռաբլուրում Yerkir.am-ի թղթակիցը ոստիկանապետից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ այս օրով բողոքի ակցիա է տեղի ունենալու մեր երկրում` ընդդեմ Մաքսային միության, եւ որ կարծիք կա, որ այդ միությունը ստվերում է մեր անկախությունը:

 

«Դա խոսում է նրա մասին, որ մենք նորմալ պետություն ենք կառուցում, որտեղ ամեն մեկն իրավունք ունի իր կարծիքը հայտնելու»,- հայտարարեց Գասպարյանը:

 

Իսկ ոստիկանապետն ի՞նչ կարծիք ունի այդ միության վերաբերյալ:

 

«Իմ կարծիքը շատ հետաքրքրքիր է, նախեւառաջ ես գտնում եմ, որ մեծ գերտերությունները միշտ ունենում են իրենց շահերը, եւ այս օրինակը բացառություն չէ: Գերտերությունների պարագաներում մենք ընդամենը մի համեստ պետություն ենք, եւ եթե նրանք ունեն մարդկային ռեսուրսներ, մեծ տնտեսություն, զինված ուժեր, մենք զիջում ենք դրանում, ուրեմն այս պարագայում մենք պետք է իմաստուն լինենք, եւ ես կարծում եմ, որ իմաստուն որոշում կկայացվի»,-նշեց ոստիկանապետը:

 

Նա վստահ է, որ Մաքսային միությանն անդամակցելը չի վնասում մեր ինքնիշխանությանը: