Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն առաջարկեց ընդունել կառավարության եզրակացության նախագիծը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ. պատգամավորը հանդես էր եկել Հայաստանի սահմանամերձ համայնքներում որոշ օրենսդրական կարգավորումներ անելու առաջարկով:
Արմեն Գևորգյանը նշեց, որ տարածքային կառավարման նախարարությունը, ընդհանուր առմամբ, դրական գնահատական է տվել այդ օրենսդրական նախաձեռնությանը, և քանի որ հուլիս-օգոստոս ամիսներին առաջարկներ են ստացվել նաև այլ պատգամավորներից, պետական ու հասարակական մարմիններից` գրեթե նույն նախաձեռնությամբ, ապա այդ առաջարկները պետք է ամփոփվեն: Արդյունքում` կներկայացվի ամբողջական փաթեթ սահմանամերձ համայնքների խնդիրների լուծման վերաբերյալ: Նախարարը տեղեկացրեց նաև, որ ստեղծվել է աշխատանքային խումբ` վարչապետի որոշմամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Նախ` մենք արձանագրենք, որ դա կառավարության նախաձեռնությունն է: Մյուս բոլոր պատգամավորների, կազմակերպությունների և ՀԿ-ների առաջարկությունները կքննարկվեն մեր աշխատանքային խմբում: Միասին քննարկենք և, եթե կան ողջամիտ առաջարկություններ, կընդգրկենք»: