Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրի տնտեսությունը ծանր վիճակում է, և դա բոլորիս հայտնի է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Ըստ նրա` իշխանությունները հանգել են այն եզրակացությանը, որ այլընտրանք չկա, և հարկավոր է ճակատային ճեղքում իրականացնել և տնտեսությունը հանել այս ծանր իրավիճակից: «Ազգային ժողովում քննարկվող` կառավարության ծրագիրն էլ հենց դրա համար է: Ծրագրի ամրագրումները հրատապ ու կարևորագույն հարցեր են շոշափում, և, բնականաբար, այսօր ԱԺ-ում քննարկվող ծրագիրը կարելի է, ընդհանուր առմամբ, այդպիսին գնահատել»,- ասաց տնտեսագետը:
Բոստանջյանի խոսքով` կառավարության այս ծրագիրը տարբերվող է: «Ներդրումային ինստիտուտ` դա ցանկացած երկրի զարգացման կարևոր ատրիբուտն է: Երկրորդ կարևոր գործոնը` տնտեսվարող սուբյեկտները գործարար աշխարհի հետ պետք է գործընկերային կապեր հաստատեն: Այստեղ դա էլ է շեշտադրված»,- նշեց տնտեսագետը` հավելելով, որ այս երկու կարևոր հանգամանքին գումարվում է նաև Կարեն Կարապետյանի գործոնը:
Ըստ Բոստանջյանի` Կարեն Կարապետյանն իսկապես արժանի է դրական խոսքերի իր անցած ուղու համար: Տնտեսագետը նաև նշեց, որ Կարեն Կարապետյանը «մակարդակ անձնավորություն է»: