կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-04 15:02
Իրավական

Տիգրանը նուրբ հոգու տեր անձնավորություն է, անարդարություններից է վատացել. Տիգրան Խաչատրյանի պաշտպան

Տիգրանը նուրբ հոգու տեր անձնավորություն է, անարդարություններից է վատացել. Տիգրան Խաչատրյանի պաշտպան

Հունիսի 2-ին Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով կալանվորված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից:

Yerkir.am-ի հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի մոտ վերջին շրջանում նկատվել է ընդհանուր թուլություն: Նշենք, որ Տիգրան Խաչատրյանի տեսակցությունների վրա նախաքննական մարմինը կալանք է դրել, այսինքն անգամ հարազատները չեն կարող տեսակցել նրան: Ի դեպ՝ Տիգրանն, ով ամիսներ առաջ է ամուսնացել, հայր է դառնալու: «Ամուսնացած, ջահել տղա ա, ու՞մ է հաճելի անազատության մեջ գտնվել: Նա իր հանդեպ անարդարությունների համար ա վատացել: Իմ պաշտպանյալը նուրբ հոգու տեր անձնավորություն է և անարդարություններ չի տանում: Մարդիկ էդ տղային մոտիկից չճանաչելով պատկերացնում են, թե նա բոբո է»,-ասաց նա և հավելեց, որ Տիգրանին նախկինում չի էլ ճանաչել:

«Շփվել եմ էդ տղայի հետ և որևիցե արտառոց բան կամ որևէ վատ կողմեր և չարություն չեմ տեսել, այլ տեսել եմ 20 տարեկան պատվախնդիր, ձիգ տղա: Երբ որ մարդ արածի համար ա պատասխան տալիս դա ուրիշ բան ա, բայց երբ որ չարածի համար ա պատասխան տալիս, կարծում եմ ցավը ավելի ուժգին ա լինում: Բնական է, որ նեղված է և բնական է, որ էնտեղ իրա պայմանները լավ չեն, բայց ինքն էն տղան ա, որ դա ցույց չի տա: Ես էդ տեսակը ողջունում եմ, երբ տղամարդը կարողանում է իր հույզերը ցույց չտալ:

Հիշեցնենք, որ Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Տիգրան Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում: