|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օզլեմ Զենգինը բռնության մասին սկանդալային հայտարարություն է արել:
Ըստ T24-ի՝ Զենգինը կանանց սպանությունների մասին համալսարանում իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ «բռնության որակը լավանում է ուսման պատճառով»:
«Որքան աճում է ուսման մակարդակը, այդքան` լավանում բռնության որակը: Կան կանանց նկատմամբ բռնության այլ տարբերակներ, որոնք սահմանափակումներ են: Օրինակ՝ նրանց աշխատանքի, ազատության և այլն: Բռնություն միշտ էլ եղել է, սակայն դրա ձևերն են տարբեր»,- հայտարարել է նա:
Զենգինը նաև մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայում առաջիկա տարիներին կարող է ավելի աճել բռնության երևույթը: