Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումներին Հայաստանից մասնակցում են միայն ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը: Իշխանական թևն այդպես էլ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից որևէ պատգամավորի չի գործուղել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող լսումներին: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ առաջին հերթին հենց իշխանությունները պետք է շահագրգռված լինեին միջազգային ամբիոններում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին իրենց տեսակետը հայտնել' պաշտպանելով հայկական կողմի շահը:
ՀՀԿ-ական աղբյուրներից «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ իշխանական պատգամավորների' ԵԽԽՎ լսումներին չմասնակցելը պատահական չէ. այս շաբաթ ԱԺ-ում քննարկվեց ու քվեարկվեց ՀՀ կառավարության ծրագիրը: Եվ իշխանությունները ստիպված են եղել իրենց թիմին պահել Երևանում' կոճակ սեղմելու համար: Այլապես անհասկանալի է' ինչու են իշխանությունները տարատեսակ անիմաստ միջոցառումների պատվիրակություններ գործուղում, իսկ նման կարևոր տեղեր' ոչ: