Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Այս իշխանությունները ոչ միայն պատերազմում են պարտվել, այլև իրենք իրենց մոտ են պարտվել հոգեբանորեն, իբրև մարդ են պարտվել։ Նրանք այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ի, Հանրապետության հրապարակում մեկնարկող ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ խոսելով այն մասին, որ Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ պետական որևէ միջոցառում չի կազմակերպվել։
«Վերջին 25 տարում, երբ մենք անկախություն ենք ունեցել, և պետությունն ինչ–որ իմաստով հետամուտ է եղել Ցեղասպանության միջազգային ճանաչամանը, այդ պայքարը եղել է հիմնականում սփյուռքի ազգային կուսակցությունների պայքարը, երբեք համընդհանուր չի եղել, ցավով եմ ասում դա։ Գուցե հիմա էլ նույն վիճակի մեջ ենք, ես սա ողբերգություն չեմ համարում։ Կարծում եմ, որ կրկին կգա ժամանակը, և ամբողջ ազգը հետամուտ կլինի Ցեղասպանության ճանաչմանը և իր իրավունքների վերականգմանը։ Սա փուլ է, որը վատ երազի պես կանցնի»,–ասաց Մարգարյանը՝ խոսելով այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ուրացման քաղաքականություն են վարում։
Շարունակելով խոսել իշխանությունների վարած քաղաքականության մասին, Հրանտ Մարգարյանն ասաց, որ «զիջումը երբեք չի կարող քաղաքականություն լինել, եթե դա շարունակական է, վերջանում է ինքնասպանությամբ»։
«Մենք դեմ էինք նշանաձողի իջեցմանը, ոչ թե որովհետև ընդհանրապես կողմ չէին զիջումներին, այլ որովհետև մենք ասում էինք, որ զիջումները պետք է փոխադարձ և համաչափ լինեն։ Երբ միակողմանի զիջումների ես գնում շարունակաբար, դա վերջանում է ինքնասպանությամբ։ Մենք գրեթե այդ վիճակի մեջ ենք»,–հավելեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: