Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարզերից ստացվող ներդրումային ծրագրերի, դրանց ստացման, քննարկման և ներկայացման հետ կապված բազմաթիվ հրապարակումներ են եղել, սակայն խմբագրություն դիմած քաղաքացիները ցանկություն են հայտնում հավելյալ մանրամասներ իմանալ աշխատանքային ընթացակարգերի մասին:
Yerkir.am-ի հարցին ի պատասխան, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի մամուլի քարտուղար Կարինե Մանգասարյանը տեղեկացրեց, որ նախարարությունում մշակվել է ներդրումային ծրագրի հայտի ձևաչափը, այն ներկայացվել է կառավարություն, փոխանցվել է բոլոր մարզերին, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձևով է լրացնում իր առաջին հայտը: Ըստ այդ ձևի` առաջարկները նաև նախարարության համապատասխան մասնագետների աջակցությամբ բերվում են ներդրումային ծրագրի տեսքի, որից հետո միայն քննարկվում կառավարության հարթակում:
«Նախարար Դավիթ Լոքյանը ներդրումային ծրագրերի հետ կապված իր ասուլիսում, նաև դրան հետևած տարբեր հարցազրույցներում արդեն տեղեկացրել է, որ ներդրումային ծրագրերի փաթեթները մեր նախարարությունից փոխանցվում են գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ` 5-օրյա ժամկետում ուսումնասիրության համար: Դրանից հետո 7-օրյա ժամկետում` Կենտրոնական բանկ, որից հետո ծրագրերը նորից փոխանցվում են մեզ և ներկայացվում կառավարության հարթակում»,- ասաց Կ.Մանգասարյանը` հավելելով, որ այսօր էլ մարզերից գործարարները կարող են դիմել նախարարություն, մարզպետարաններ, եթե ունեն գործարար ծրագրեր, և դրանք անպայման կուսումնասիրվեն և կքննարկվեն:
Հիշեցնենք, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 6-ին ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը, Առաջին 5 մարզերից` (Արագածոտն, Շիրակ, Գեղարքունիք, Տավուշ, Վայոց ձոր) կառավարություն ներկայացվել է 44 ծրագիր, որից 34-ը դրական եզրակացություն են ստացել:
ՏԿԶՆ-ից տրամադրեցին նաև ներդրումային ծրագրի հայտի ձևաչափը, որը լրացնելով` քաղաքացիները կարող են այն ներկայացնել նախարարություն կամ մարզպետարաններ
Ներդրումային ծրագրի հայտի ձևաչափը
___________________________________________
(Ներդրումային ծրագրի անվանումը)
Ամփոփ նկարագիր
Ամփոփ նկարագրել ներդրումային ծրագիրը, մասնավորապես՝ ներդրումների պահանջվող գումարը, այլ ներդրողներ (եթե կան), ներդրման տեսակը (նոր ձեռնարկություն, գործող ձեռնարկության ընդլայնում, գործող ձեռնարկության վերապրոֆիլավորում), արտադրվող ապրանքը կամ տրամադրվող ծառայությունը, վաճառքի պլանավորված ծավալները, գնային քաղաքականությունը, հիմնական սպառման շուկաները, հիմնական մրցակիցները, պահանջվող ֆինանսավորումը, ապրանքի կամ ծառայության ինքնարժեքը, եկամտաբերությունը, պետությունից ակնկալվող աջակցությունը:
Ծավալը՝ առավելագույնը մեկ էջ
1. Ներդրման նկարագրություն
1.1. Ներդրման գումարը
1.2. Նկարագրել ներդրման տեսակը՝
Նոր ձեռնարկության դեպքում նշել՝
Գործող ձեռնարկության ընդլայնման կամ վերսկսման դեպքում նշել՝
Ձեռնարկության վերապրոֆիլավորման դեպքում նշել՝
1.3. Արտադրանքի կամ ծառայության նկարագրություն
1.4. Ձեռնարկության ՈՒԹՀՍ (Ուժեղ և թույլ կողմեի, հնարավությունների, սպառնալիքների վերլուծություն
Ծավալ՝ առավելագույնը երկու էջ
2. Շուկայի ուսումնասիրություն
2.1. Ապրանքի/ծառայության շուկայի նկարագրություն
Անհրաժեշտ է նկարագրել
2.2. Հիմնական սպառման շուկաների նկարագրություն
Անհրաժեշտ է նկարագրել հիմնական սպառման շուկաները,
2.3. Հիմնական մրցակիցների նկարագրություն
Անհրաժեշտ է նկարագրել
Ծավալ՝ առավելագույնը երեք էջ: Գրաֆիկական պատկերների առկայության դեպքում, առավելագույնը հինգ էջ:
3. Ձեռնարկության մարքեթինգային քաղաքականությունը
3.1. Գովազդային և առաջմղման քաղաքականություն
Անհրաժեշտ է ընդհանրական ձևով նկարագրել, թե ձեռնարկությունը թիրախային սպառման շուկայում/շուկաներում ինչպես է գովազդելու իր արտադրանքը կամ ծառայությունը:
3.2. Տարածման ուղիները
Անհրաժեշտ է հակիրճ նշել, թե ձեռնարկությունն ինչ ուղիներով է իր արտադրանքը կամ ծառայությունը հասցնելու սպառողներին:
3.3. Գնային քաղաքականություն
Անհրաժեշտ է նշել, թե ձեռնարկությունն ինչ գնային քաղաքականություն է վարելու համեմատած իր հիմնական մրցակիցների հետ:
Ծավալ՝ առավելագույնը երկու էջ
4. Վաճառքի կանխատեսում
4.1. Վաճառքի ծավալներն արտահայտված ֆիզիկական և դրամական միավորներով, 5 տարվա կտրվածքով:
4.2. Վաճառքի ծավալները հիմնական սպառման շուկաներում արտահայտված արտահայտված ֆիզիկական և դրամական միավորներով, 5 տարվա կտրվածքով:
Ծավալը՝ առավելագույնը երկու էջ
5. Ֆինանսական հաշվարկներ
5.1. Ինքնարժեքի հաշվարկ,
5.2. Ակնկալվող շահույթի կամ շրջանառության հաշվարկ 5 տարվա կտրվածքով,
5.3. Ձեռնարկության ակնկալվող հաշվեկշիռ 5 տարվա կտրվածքով,
5.4. Ձեռնարկության ակնկալվող կանխիկ հոսքերի հաշվարկ 5 տարվա կտրվածքով,
5.5. Ներդրման զուտ զեղչված արժեքը (NPV) կամ եկամտաբերության ներքին տոկոսադրույքը (IRR):
6. Ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցությունը
6.1. Ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցությունը
Այս գլխում անհրաժեշտ է հստակեցնել՝
Ծավալ՝ առավելագույնը երկու էջ
7. Պետությունից ակնկալվող օժանդակությունը և պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցություն
7.1. ՀՀ Կառավարությունից ակնկալվող օժանդակություն
Այս բաժնում անհրաժեշտ է հստակեցնել, թե ներդրողը պետությունից ինչ օժանդակություն է ակնկալում՝
7.2. Պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցություն
Անհրաժեշտ է նշել արդյոք ծրագիրն իր մեջ ներառում է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության տարրեր:
Ծավալ՝ առավելագույնը երկու էջ
Ծանոթագրություններ.
Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, կախված ծրագրի ոլորտից և ներդրումային ծավալներից, շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ:
ՏԿԶՆ