Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներին է ներկայացրել Համայնքների տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման նախարարության կողմից մշակված ընթացակարգը։
Վ. Կարապետյանը նշել է, որ hանրապետության տնտեսության կայունության, համաչափ տարածքային զարգացման և հետագա տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ քայլերից է հանդիսանում արդյունավետ ներդրումային քաղաքականության վարումը և բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը՝ աշխուժացնելով ներդրումային գործընթացը։ Այս նպատակով ձևավորված գնահատող հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում Կառավարությունը կսուբսիդավորի վարկային տոկոսադրույքի չափը՝ հնարավորություն ընձեռելով բարձրացնել ընկերությունների մրցակցությունը, զարգացնել տնտեսական ենթակառուցվածքները և նպաստել ազգային ու տեղական կարևորագույն ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Հանդիպման ընթացքում հնչեցվել են ծրագրի արդյունավետության բարձրացմանն ու ընթացակարգերի պարզեցմանն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային քննարկումները և խորացնել համագործակցությանն ուղղված ջանքերը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն