կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-07 18:49
Արցախ

ԱՀ խորհրդարանում ՀՀ ՏԿԶՆ նախարարի հետ քննարկվել են տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման խնդիրները

ԱՀ խորհրդարանում ՀՀ ՏԿԶՆ նախարարի հետ քննարկվել են տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման խնդիրները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 7-ին հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, կառավարության անդամներ:

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Քննարկումների թեման տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման խնդիրներն էին, ինչով պայմանավորված խորհրդատվություններին հրավիրված էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու նախարարության մի խումբ պատասխանատուներ:

Դավիթ Լոքյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման ոլորտում համաշխարհային արդյունավետ փորձը, անդրադարձել ՀՀ-ում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին ու ակնկալիքներին:

Այնուհետև կայացել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները առաջադրել են հարցեր և ներկայացրել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները:

Հիմք ընդունելով այդ բնագավառում Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության դրույթների պահանջները՝ ԱԺ նախագահն ու Կառավարության ղեկավարը կարևորել են սկսված խորհրդատվությունների շարունակման անհրաժեշտությունը: