կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 18:04
Աշխարհ

Լոնդոնում գողացել են Դա Վինչիի, Գալիլեյի, Նյուտոնի, Կոպերնիկոսի հին հրատարակությունները

Լոնդոնում գողացել են Դա Վինչիի, Գալիլեյի, Նյուտոնի, Կոպերնիկոսի հին հրատարակությունները

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից ոչ հեռու գտնվող պահոցից XV-XVI դարերի ավելի քան 160 գիրք են գողացել ռեկորդային 2 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ:

Գողացված գրքերի թվում է Կոպերնիկոսի 1543 թ. «Երկնային ոլորտների պտույտի մասին» գիրքը, Գալիլեյի, Նյուտոնի, Լեոնարդա դա Վինչիի գրքերը, ինչպես նաև Դանթեի «Աստվածային կատակերգության» 1569թ. հրատարակությունը:

«Ավազակախումբը գողացել է մեծ արժեք ունեցող հնադարյա գրքեր` մոտ 2 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ` կոտրելով պաշտպանության բարդ համակարգն ու տանիքից մտնելով պահեստարան»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է capital.ua-ն Daily Mail-ի վրա հղումով:

Հայտնի է, որ գողերը 3-ն են եղել, նրանք անցքեր են բացել ամրացված ապակեպլաստիկից պատուհաններում և 12-մետրանոց պարաններով իջել են շարժման տվիչներով հագեցած պահեստարանի տարածք, որտեղից գրքերը բեռնվելու էին և ուղարկվելու ԱՄՆ:

Փորձագետները կարծում են, որ գրքերը գողացվել են հավաքածու ունեցող որոշակի անձի պատվերով, քանի որ «դրանք անհնար կլինի վաճառել աճուրդի տներին կամ բարեխիղճ դիլերներին»: