Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տասնամյակներ շարունակ գիտնականները փորձում են լուծել Լեոնարդո դա Վինչիի մեծագույն ստեղծագործության՝ «Մոնա Լիզա»-ի հանելուկը:
Չնայած բազմաթիվ մասնագետներ համարում են, որ կտավին պատկերված է Լիզա Ջերարդինին՝ ֆլորենտացի մետաքսավաճառի կինը, հայտնվել է մի պատմաբան, որի կարծիքը լիովին հակադրվում է մեծամասնության տեսակետին:
Իտալիայի մշակութային ժառանգության ազգային հանձնաժողովի նախագահ Սիլվանո Վինչենտին հայտարարել է, թե «Ջոկոնդա»-ին նկարելիս դա Վինչիին ոգեշնչել է նրա ընկերը, համախոհը, հնարավոր է՝ նաեւ սիրեկանը՝ Ջան Ջակամո Կապրոտին, որը հայտնի է եղել նաեւ Սալայ (փոքրիկ սատանա) անունով:
Ջակամոն վարպետի հետ սկսել է աշխատել 1490 թվականից, երբ 10-ամյա երեխա էր: Բազմիցս եղել է նկարչի բնորդը: Զույգի հարաբերությունները, սակայն, պատմաբանները ոչ միանշանակ են գնահատում:
«Սալայը եղել է նկարչի սիրելի բնորդը,- ասում է Սիլվանո Վենչենտին:- Կարծում եմ՝ նրա որոշ դիմագծեր Լեոնարդոն փոխանցել է «Մոնա Լիզա»-ին»:
Վինչենտիի հայտնագործությունն իսկական իրարանցում է առաջացրել արվեստի աշխահում: Բայց փորձագետները նախընտրել են չհամաձայնել նրա կարծիքին. «Լեոնարդոյի նկարած բոլոր կերպարներն էլ ինչոր բանով նման են իրար, որովհետեւ բոլորն էլ գեղեցկության վերացական իդեալ են ներկայացնում»: