Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կանադայի ազգային գրադարանում` Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանատների միջոցներով կազմակերպված դասախոսության ժամանակ, Լեոնարդո դա Վինչիի կյանքի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնական Լուի Բաֆ Պերին «ապացույցներ» է ներկայացրել, որ իտալացի նկարիչ, գիտնական Լեոնարդո դա Վինչիի մայրն ադրբեջանուհի է եղել:
Ըստ գիտնականի պնդումների` դա Վինչիի մայրը որպես ստրուկ բերվել է Իտալիա, որտեղ էլ ստացել է Կատերինա անունը:
Բացի այդ, գիտնականը «ուսումնասիրել է» դա Վինչիի ստեղծագործությունները եւ այնտեղ բազմաթիվ արեւելյան էլեմենտներ գտել, որոնք «ապացուցում են», որ նրա մայրը ծագել է «Կովկասի եւ Կասպից ծովի միջեւ գտնվող Ադրբեջան բնակավայրից», հայտնում է Novostikavkaza.com-ը:
Բացի այդ դա Վինչին ինքն էլ գրել է, թե հասել է մինչեւ Կասպից ծով, ինչից գիտնականը ենթադրում է, որ նկարիչը մեկնել էր մոր ծննդավայր:
Պարզ չէ միայն` գիտնականն իր դասախոսություններում ներկայացրել է կամ առհասարակ ուսումնասիրել է` ինչ է Ադրբեջանը, եւ Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թ.) ապրած ժամանակներից քանի դար հետո է այն առաջացել: