|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավում քննարկվել է մի քանի ապրանքների շուկաները վերաձեւելու տարբերակներ: Վերաձեւման ենթակա «ամենահամեղը» տախտակի շուկան է, որը արդեն տարիներ շարունակ գտնվում է Մհեր Սեդրակյանի վերահսկողության տակ:
Ոչ մի տնտեսվարող չի կարող տախտակ ներկրել վաճառքի համար: Առավելագույնը, որ «թույլատրված է», կարելի է տախտակ ներկրել սեփական կարիքների համար եւ ոչ ավելին: Այս ապրանքի բիզնեսը գերեկամտաբեր է: ՌԴ-ում, որտեղից հիմնականում ներկրվում է տախտակը, այն 2-2.5 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Ընդ որում, Հայաստան ներկրվող տախտակի մի փոքր մասն է միայն պաշտոնապես արձանագրվում: Մեծագույն մասն ունի ստվերային շրջանառություն:
Չի բացառվում, որ այս շուկան վերաձեւելու «գաղափարը» ծնվել է հենց այն ժամանակ, երբ լուրեր տարածվեցին, որ Մհեր Սեդրակյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ վատացել են, եւ Սեդրակյանը կարող է ՀՀԿ-ի համար ոչ այնքան ջանասիրաբար աշխատել նախընտրական փուլում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում