Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ Վազ 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota-ն պատկանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին և վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում և մեկնում էր աշխատանքի։ Հավաքվածները նշում էին նաև, որ վթարի մեջ հայտնված մարզպետին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո մեկ այլ մեքենայով նա հեռացել է վթարի վայրից»,- կարդում ենք կայքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում