Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը իրեն օգնական է նշանակել անցնող իր մտերիմ ընկերոջ որդուն` Հովհաննես Ավետիսյանին, ով անցնում է քրեական գործով: NEWS.am-ին այս մասին հայտնեց այդ քրեական գործով բողոք տարած Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանը:
«Արարատի նորանշանակ մարզպետը իրեն օգնականն է նշանակել Հովհաննես Ավետիսյանին, ում վրա մարդասպանության մասով բողոքը դեռ քննվում է Երևանի կենտրոնի դատարանում, մի այլ մասով էլ` Արարատի և Վայոց Ձորի մարզում է Արտաշատի նստավայրում: Այս գործով դեռ ո΄չ մեղադրող, ո΄չ արդարացնող որոշում չկա, խափանման միջոցն էլ ստորագրությունն է չհեռանալու մասին: Այսինքն հանցագործին պաշտոն են տալիս, քավոր-սանիկ, բարեկամների դեմ պայքար տանող վարչապետը հիմա երկիրը դարձրել է իրենց քուչի բիսետկան»,- ասաց Գայանեն:
Հովհաննես Ավետիսյանին որպես օգնական նշանակելու մասին տեղեկատվությունը երեւում է նաեւ մարզպետարանի կայքում:
Նշենք, որ 6 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում: Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանք է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին: Հովհաննես Ավետիսյանը գործով կարգավիճակ չունի:
Նշենք, որ Արարատի նորանշանակ մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը, ԱԺ իշխանական «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր է: