|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կառավարության նիստից հետո Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով ՔՊ անդամ է, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առաջիկա անելիքներին: Նա անցած 4 ամիսներին պաշտոնավարել է որպես Լոռու մարզպետի տեղակալ և, քաջածանոթ լինելով մարզի խնդիրներին, որոշել է, որ պետք է ընդունի վարչապետի առաջարկը` զբաղեցնել մարզպետի պաշտոնը:
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի աշխատանքը, Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել` գերազանց, բայց հեղափոխությունից հետո նկատվում են որոշակի դրական փոփոխություններ:
«Տեսակետներ են հնչում, որ հեղափոխությունը դեռ մարզեր չի հասել, պետք է սկսել աշխատել, երկարաժամկետ փոփոխությունները ապահովելու նպատակով, այդ առումով, կարծում եմ, լոռեցիները դժգոհ չեն լինի»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է մարզի խնդիրներին, մարզպետը մատնանշեց Ախթալայի պոչամբարի խնդիրը: Նրա խոսքով` այդ պոչամբարները այլևս ի վիճակի չեն իրենց գործառույթները կատարել, ուստի միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ դրանք կա՛մ փակվեն, կա՛մ նորերը բացվեն: «Այդտեղ առկա են վտանգավոր խնդիրներ, որոնք կարող են բնապահպանական աղետի հանգեցնել»,- ասաց մարզպետը: