|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կառավարության նիստից հետո լրագրողները Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին հարցրեցին առաջիկա անելիքների մասին:
Նրա խոսքով` Վայոց ձորի բնակչությունը դժգոհություն էր հայտնում, որ հեղափոխությունը չի հասել Վայոց ձոր, և երբ առաջարկ է ստացել վարչապետից` զբաղեցնել մարզպետի պաշտոնը, առանց երկար մտածելու միանգամից համաձայնել է, որպեսզի հեղափոխության շունչը հասնի Վայոց ձոր:
Հեղափոխությունը չի հասել Վայոց ձոր, որովհետև, ըստ Տրդատ Սարգսյանի, վերաբերմունքի փոփոխություն չի եղել, նախկին մարզպետը նախկին ՀՀԿ-ական էր, հետո դարձավ ԲՀԿ անդամ: Նոր մարզպետի խոսքով` այս ամիսների ընթացքում նախկին մարզպետի քայլերից որևէ առերևույթ առաջընթաց չեն տեսել:
Հիշեցնենք, որ նախորդ մարզպետը Արագած Սաղաթելյանն էր, ով նշանակվել էր պաշտոնին որպես ԲՀԿ-ական և ազատվեց պաշտոնից քաղաքական հայտնի հանգամանքների բերումով: Ըստ Տրդատ Սարգսյանի՝ բնակիչները փոփոխությունը կզգան, իսկ ամիսների ընթացքում կզգան նաև բարեկեցությանն ուղղված քայլերի արդյունքները: