Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանը բացարձակապես դժվարություն չի տեսնում նոր աշխատանքում: Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով նախորդ մարզպետի` Արմեն Ղուլարյանի կողմից թողած ժառանգության մասին, նա նշեց, որ նախկին մարզպետի կողմից կան բավական լավ ավանդույթներ, և ինքն էլ պատրաստակամ է դրանք ավելացնել ու զարգացնել:
Հարցին, թե որո՞նք են այդ ավանդույթները, պատասխանեց. «Բոլոր բնագավառներում` և' կրթության, և' գյուղատնտեսության...»:
Դիտարկմանը` գուցե խնդիրներ չկա՞ն մարզում, նոր մարզպետը պատասխանեց. «Չէ, ունենք խնդիրներ` և' գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված, և' սահմանին` կրակոցների հետ կապված: Բազմաբնույթ տեսակի խնդիրներ ունենք մարզում, որքանով որ հասցրել եմ ծանոթանալ խնդիրներին»:
Խոսելով կառավարության ծրագրի մասին` Հովիկ Աբովյանը նշեց, որ այն ունի դրական կողմեր, օրինակ` սահմանամերձ շրջաններում միջին և փոքր բիզնեսի վրա ուշադրություն դարձնելը: Նա նշեց, որ չի կիսում այն կարծիքը, որ կառավարության ծրագիրը կմնա թղթի վրա ու չի իրագործվի:
Հարցին` համամի՞տ է ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահի կողմից հնչեցված այն մտքին, որ եթե գյուղացին որևէ խնդիր ունի, պետք է փնտրի մոտակա հանրապետականին, պատասխանեց. «Իհարկե, կիսում եմ, եթե տեղերում կան հանրապետականներ, ուրեմն կարող է դիմել»:
Հանրապետական կուսակցության անդամ, նորանշանակ մարզպետը, պատասխանելով այն դիտարկմանը, որ կան մի շարք կարկառուն հանրապետականներ, որոնք վարկաբեկված են տարբեր աղմկահարույց պատմությունների պատճառով, օրինակ` Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, պատասխանեց. «Ես չէի ասի, որ վարկաբեկված են, խնդրում եմ հարցերը տվեք չափի մեջ, պոչեր եք կպցնում մարդկանց: Դատարանը պետք է պատասխանի` վարկաբեկված է, թեէ ոչ, իսկ ես ծանոթ չեմ նման դատավճիռների»: