կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 15:35
Քաղաքական

Աղաբաբյանը կսատարի Գյումրիում առաջադրված հանրապետական թեկնածուին

Աղաբաբյանը կսատարի Գյումրիում առաջադրված հանրապետական թեկնածուին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հստակ գիտի առաջիկա իր անելիքները. եթե ՀՀԿ-ն որոշի առաջադրել իր թեկնածությունը ռեյտինգային ցուցակով, ուրեմն կլծվի պայքարի, եթե չի առաջադրի, ուրեմն կսատարի այն թեկնածուին, ում կառաջադրի կուսակցությունը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը: «Առաջադրվեմ, թե չառաջադրվեմ, ես պետք է օգտակար լինեմ իմ ամբողջ ընտրազանգվածին և կսատարեմ Հանրապետականի թեկնածուին` ձայներ հավաքելով նրա համար: Իմ ընտրազանգվածը ինձ հարգում է այնպես, ինչպես ես եմ նրան հարգում, և վստահ եմ, որ նրանք ինձ չեն լքի, որովհետև ես էլ երբեք նրանց չեմ լքել»,- ասաց պատգամավորը:

Իր ընտրազանգվածին պատգամավորը լավ է ճանաչում և այցելելու է Գյումրի` քարոզարշավի:

Հարցին, թե հնարավո՞ր է Գյումրիում թեժ ընտրապայքարը առիթ դառնա կրակոցների ու ծեծկռտուքի, ինչպես նախկինում էր, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց, որ այդ ամենի մասին տեղյակ է եղել միշտ, բայց ցանկանում է հեռու մնալ նման պատմություններից ու չմեկնաբանել դրանք: «Չեմ ուզում խառնվել Գյումրիի ընտրությունների ներքին խոհանոցին: Ես մի բան գիտեմ` իմ ճանապարհին չեն կարող լինել արգելանքներ, որովհետև ես կանցնեմ դրանց վրայով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ռեյտինգային ցուցակներով Գյումրիում միմյանց դեմ են պայքարելու նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը և նախկին ՀՀԿ-ական,  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: