|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է, որ փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում ինքն անձամբ սատարելու է Սերժ Սարգսյանին:
«Ես, որպես քաղաքապետ, սատարում եմ գործող նախագահին, էլ հարցեր մի տվեք»,- ասել է Հակոբջանյանը:
Նա, փաստորեն, ԲՀԿ-ական արդեն երկրորդ քաղաքապետն է, ով, չնայած առաջիկա նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի չսատարելու ԲՀԿ-ի որոշմանը, հայտարարում է Սերժ Սարգսյանին սատարելու մասին. գրում է «ՀԺ»-ն:
Թերթի տեղեկություններով` նախագահի առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտոնապես և ոչ պաշտոնապես սատարելու են ոչ միայն ԲՀԿ-ական մյուս քաղաքապետերը, այլ նաև ամբողջ կուսակցությունը: