Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի` 2013թ. հունվարի 15-ի նիստում, ի շարս կազմակերպչական և ուսումնամարզական հարցերի, քննարկվել է նաև սույն թվականի փետրվարի 18-ին անցկացվելիք` ՀՀ նախագահի ընտրության հարցի շուրջ ֆեդերացիայի անդամների քաղաքացիական դիրքորոշման հարցը:
Կարծիքների փոխանակումից հետո, գործկոմի անդամները, գրեթե առանց բացառության, որոշում կայացրեցին ընտրություններում քվեարկել գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, հաշվի առնելով ոչ միայն նախագահի քաղաքական փորձառությունը, հարուստ կենսագրությունն ու տարվող ներքին և արտաքին քաղաքականությունը, այլև Սերժ Սարգսյանի՝ հայկական սպորտի հանդեպ տևական ցուցաբերած սրտացավ ու մտահոգ վերաբերմունքը:
Հայկական սամբոյի բազմահազարանոց ընտանիքը համոզված է, որ Սերժ Սարգսյանն ի զորու է առաջիկա հինգ տարիներին ղեկավարել հայոց պետությունն այնպես, որպեսզի երկիրը զարգանա, ժողովուրդն էապես զգա կյանքի պայմանների բարելավումը, հայկական սպորտն էլ, այդ թվում սամբո մարզաձևը, շնորհիվ ջերմ և հատուկ ուշադրության, միջազգային ասպարեզներում արձանագրի նոր և ավելի մեծ բարձունքներ՝ ի փառս Հայաստան երկրի և հայ ժողովրդի:
ՀՖՍ գործկոմ