|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզ աս Սաուդը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար հատկացրել է 36 միլիարդ դոլար. գրում է Financial Times-ը:
Փորձագետները կարծում են, թե այդպիսով միապետը փորձում է զսպել հնարավոր հակաիշխանական ակցիաները, որոնք սկսվել են արաբական աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում`Սաուդյան Արաբիայի հարեւան Բահրեյնում:
Թագավորը հայտարարել է, որ պետական կառույցների աշխատակիցների աշխատավարձը բարձրացվելու է 15 տոկոսով, հատկացված 36 միլիարդի մի մասն էլ տրվելու է գործազուրկներին եւ ուսանողներին: Բացի այս` Աբդալլահը որոշել է մեղմել պարտքերի դիմաց պատիժների կիրառման համակարգը:
Նա ֆինանսական այս հատկացումների մասին հայտարարել ԱՄՆ-ից վերադառնալուց հետո իր առաջին հանրային ելույթում: Նահանգներում թագավորը եռամսյա բուժում է ստացել. անցյալ տարի վիրահատվել էր նրա ողնաշարը: