կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 12:28
Հասարակություն

Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակում քաղաքացիները կարող են ստանալ նաև նոտարական ծառայություններ

Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակում քաղաքացիները կարող են ստանալ նաև նոտարական ծառայություններ

Երևանի կենտրոնում՝ 2021 թվականի հուլիսի 22-ից գործարկված Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակում քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ նաև նոտարական ծառայություններ:

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները Միասնական գրասենյակից ստանալու՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, պետական եկամուտների կոմիտեի, ազգային արխիվի, սոցիալական ապահովության ծառայության, միգրացիոն ծառայության, կադաստրի կոմիտեի, թաղման բյուրոյի, նոտարական ծառայություններ: 

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ բացումից հետո՝ առ այսօր Երևանում գործող հանրային ծառայությունների միասնական գրասենյակը սպասարկել է ավելի քան 28 հազար քաղաքացու։