|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապահովության և հարմարավետության շնորհիվ դրամական փոխանցումների SWIFT միջազգային համակարգն այսօր աշխարհում ամենապահանջված համակարգերից մեկն է: SWIFT համակարգով կարելի է ցանկացած մեծության գումար փոխանցել Հայաստանից արտերկիր կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև` վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց:
Հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը, Յունիբանկն իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում առաջարկում է մատչելի սակագներ SWIFT դրամական փոխանցումների ամենապահանջված ուղղությունների համար: Մասնավորապես, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով հաշիվներից փոխանցումներն իրականացվում են 0.05 % սակագնով: Իսկ, եթե հաճախորդը նախորդ ամսվա ընթացքում ընթացիկ դրամային հաշվին ապահովել է 15 մլն ՀՀ դրամ և ավելի միջին օրական մնացորդ կամ կատարել է 50 000 ԱՄՆ դոլարին համարժեք և ավելի փոխարկումներ, ապա ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուբլով հաշվիներից փոխանցումները կատարվում են անվճար: